0%
0%
ԿԱՆՈՆՆԵՐ
մասնակիցների կանոններ
Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային մրցույթ
Թավջութակ
Հունիսի 6-13 2026թ.
2026 թվականի հունիսի 6-ից 13-ը Երևանում կանցկացվի Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային մրցույթը (այսուհետև՝ Մրցույթ) թավջութակ մասնագիտությամբ։
Մրցույթի պայմաններ
Մրցույթին կարող են մասնակցել թավջութակահարներ՝ անկախ ազգությունից և քաղաքացիությունից, որոնք մրցույթի մեկնարկի օրը (2026թ. հունիսի 6)
կլինեն 16-ից 35 (ներառյալ) տարեկան: Մրցույթին չեն կարող մասնակցել Մրցույթի նախորդ տարիներին 1-ին մրցանակ ստացած թավջութակահաները:
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից (ընտրություն ներկայացված տեսաձայնագրությունների հիման վրա) և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ) և 3-րդ փուլ (եզրափակիչ):
Նախընտրական լսումներից հետո Մրցույթի 1-ին փուլին մասնակցելու իրավունք կստանա 24 մասնակից: 2-րդ փուլին մասնակցելու իրավունք կստանա 12, իսկ 3-րդ փուլին՝ 4 մասնակից:
Ժյուրիի քվեարկության արդյունքում հնարավոր է, որ մրցանակները կիսվեն: Ժյուրիի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման :
2-րդ փուլի արդյունքների հայտարարումից հետո 3-րդ փուլ չանցած մասնակիցների համար կազմակերպվում է հանդիպում՝ ժյուրիի անդամների հետ: Ժյուրիի անդամները հակիրճ կխոսեն յուրաքանչյուր մասնակցի ելույթի մասին։
Մրցույթի բոլոր փուլերի ընթացքում բոլոր ստեղծագործությունները պետք է կատարվեն անգիր՝ բացառությամբ թավջութակի և դաշնամուրի սոնատների, որը թույլատրվում է կատարել անգիր կամ նոտաներով՝ մասնակցի ընտրությամբ։
Մրցույթի ընթացքում մասնակիցը չի կարող փոփոխել ներկայացրած ծրագիրը: Յուրաքանչյուր մասնակից ինքն է որոշում իր կատարումների հերթականությունը 1-ին և 2-րդ փուլերում:
Մասնակիցը պարտավորվում է Մրցույթի 1-ին և 2-րդ փուլերին ներկայանալ նվագակցող դաշնակահարի հետ: Մրցույթը մասնակիցներին կարող է տրամադրել նվագակցող դաշնակահար, որի անհրաժեշտության մասին պետք է նշել մասնակցության հայտում: Յուրաքանչյուր փուլում նվագակցող դաշնակահարի հետ փորձի անվճար ժամաքանակը սահմանված է 2 ժամ:
Մրցույթի մասնակցի և նվագակցող դաշնակահարի համար սահմանված է համերգային հանդերձանքի կարգ:
Մրցույթի 3-րդ փուլն անցկացվում է Մրցույթի պաշտոնական նվագախումբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Դաշնամուրի և նվագախմբի լարվածքը 442 Hz է:
Մրցույթը պարտավորվում է յուրաքանչյուր փուլում մասնակցի ելույթից կես ժամ առաջ տրամադրել փորձասենյակ:
Մրցույթում մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ։ Հերթականությունը պահպանվում մինչև Մրցույթի ավարտը:
Մրցույթի 1-ին, 2-րդ և 3-րդ փուլերի լսումները բաց են հանրության համար։
Մասնակիցների ելույթները կհեռարձակվեն առցանց: Հեռարձակումները հասանելի կլինեն առցանց՝ մինչև յուրաքանչյուր մրցութային օրվա վերջին մասնակցի ելույթի ավարտը։ Մրցույթի ավարտից հետո համացանցում կպահպանվեն միայն մրցանակներ ստացած մասնակիցների ելույթները։
Մրցույթի ամբողջ ընթացքի առցանց հեռարձակման, ընթացքում կատարված ձայնագրությունների, տեսագրությունների և հետագայում դրանց օգտագործման իրավունքները պատկանում են Մրցույթին: Դրանք կարող են տրամադրվել մասնակիցներին ըստ պահանջի:
Մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները պարտավորվում են անհատույց մասնակցել Մրցույթի փակման համերգին:
Մասնակիցների ընտրության կարգ
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը պետք է ուղարկի իր կատարման տեսագրության 1 կամ 2 հղում, որոնց ընդհանուր տևողությունը պետք է լինի նվազագույնը 15 րոպե։
Նախընտրական փուլում անհրաժեշտ է ներկայացնել մեկ բարոկկո կամ դասական, և մեկ ռոմանտիկ շրջանի կոմպոզիտորների ստեղծագործություն՝ գրված սոլո թավջութակի կամ թավջութակի և դաշնամուրի (նվագախմբի) համար: Նախընտրական լսումների համար ներկայացված ստեղծագործությունները կարող են ներառվել Մրցույթի փուլերի ծրագրերում։
Յուրաքանչյուր ստեղծագործության կատարման տեսագրությունը դրա տևողության ողջ ընթացքում պետք է լինի ամբողջական՝ առանց խմբագրման և դադարների: Մրցույթի մասնակցության հայտում պետք է նշվեն նախընտրական լսումների համար ներկայացվող ստեղծագործությունների անվանումները, տեսագրության ամսաթիվը և տևողությունը:
Մրցույթի 1-ին փուլ անցնելու մասին մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ նախընտրական լսումների արդյունքները կտեղադրվեն Մրցույթի պաշտոնական կայքում 2026թ. ապրիլի 20-ին:
Մասնակցության վճար
Մրցույթի դիմորդները, որոնք կանցնեն նախընտրական փուլը, պետք է վճարեն Մասնակցության վճար՝ 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով:
Մասնակիցը վճարումը կարող է կատարել բանկային փոխանցման միջոցով, ինչպես նաև առցանց վճարման համակարգով: Այն մասնակիցները, ովքեր կստանան 1-ին փուլի մասնակցության իրավունքի մասին ծանուցում, միաժամանակ կստանան նաև հղում՝ մասնակցության վճարը առցանց կատարելու համար: Բանկային փոխանցման միջնորդավճարը վճարում է մասնակիցը: Մասնակցի՝ որևէ պատճառով Մրցույթին չներկայանալու դեպքում մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Դիմորդները մասնակցության վճարը պետք է փոխանցեն Մրցույթի բանկային հաշվեհամարին՝ «Վճարման նպատակ» դաշտում պարտադիր նշելով մասնակցի անունը, ազգանունը և «2026թ. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակցության վճար» բառակապակցությունը*:
Բանկային տվյալներ.
Եվրոյով վճարում
Raiffeisen Bank International AG (Vienna, Austria)
SWIFT: RZBAATWW
Beneficiary’s bank: EVOCABANK CJSC (Yerevan, Armenia)
SWIFT: PRMLAM22
Corr. Acc.N: 1-55.080.071
Beneficiary։ “ARAM KHACHATURIAN” CULTURAL FOUNDATION
Account No: 16600 14513910145 EUR
Address: 1 Proshyan 1st. Blind Alley, 0019 Yerevan, Armenia
Հայաստանի Հանրապետությունից դիմող մասնակիցները մասնակցության վճարը կարող են փոխանցել ՀՀ դրամով ստորև նշված բանկային հաշվեհամարին՝ «Վճարման նպատակ» դաշտում պարտադիր նշելով մասնակցի անունը, ազգանունը և «2026թ. Խաչատրյանի միջազգային մրցույթի մասնակցության վճար» բառակապակցությունը.
Շահառու՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ
Շահառուի բանկ՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ
Շահառուի հաշվեհամար՝ 1660014513910100
Հայտերի ներկայացման կարգ
Մրցույթի մասնակցության հայտը կարող եք լրացնել անցնելով հետևյալ հղմամբ:
Մրցույթի մասնակցության լրացված հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը.
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026թ. ապրիլի 10-ը:
Մրցույթն իրավունք ունի մերժելու մասնակցի հայտը, եթե այն չի համապատասխանում Մրցույթի կանոններին: Անհրաժեշտության դեպքում Մրցույթն իրավունք ունի դիմորդից պահանջելու լրացուցիչ տեղեկություններ։
Դիմելով Մրցույթին՝ մասնակիցները համաձայնում են մասնակցել Մրցույթի բոլոր փուլերին` ըստ ժյուրիի քվեարկության արդյունքների։
Դիմումների ընդունման ընթացքում Մրցույթը հավաքում է մասնակիցների վերաբերյալ անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ են Մրցույթի տարբեր ընթացակարգերի համար։ Տվյալները պահվում են տվյալների անվտանգ պահպանման բազայում։ Հրապարակման ենթակա են միայն հետևյալ տվյալները. մասնակցի անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ծննդյան վայր, ազգություն, կենսագրություն, լուսանկարներ, անձնական կայք և սոցիալական էջեր։ Մասնակիցներն իրավունք ունեն վերանայելու իրենց վերաբերյալ տեղեկատվությունը և գրավոր կերպով փոփոխություն մտցնել դրանց մեջ։
Մասնակցի ուղարկած հայտը վկայում է, որ մասնակիցն ընդունում է Մրցույթի բոլոր կանոնները:
Մրցույթի Կազմկոմիտեն, հանգամանքներից ելնելով, կարող է փոփոխություններ մտցնել կանոններում, բայց ոչ ուշ, քան Մրցույթի 1-ին փուլի մեկնարկը:
Տեղեկություններ օտարերկրյա մասնակիցների համար
Մրցույթին մասնակցելու հրավերը ստանալուց հետո օտարերկրյա մասնակիցները անհրաժեշտության դեպքում պետք է դիմեն իրենց երկրում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն` մուտքի արտոնագիր ստանալու համար: Որոշ երկրների քաղաքացիներ մուտքի արտոնագիր կարող ենստանալ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Վիզայի անհրաժեշտությունը տարբեր երկրների դեպքում կարելի է ստուգել հետևյալ հղմամբ՝ http://www.mfa.am/en/visa
Մրցույթի ամբողջ ընթացքում օտարերկրյա մասնակիցներին տրամադրվում է հյուրանոց (կացություն երկտեղանի սենյակում) և երեքանգամյա սնունդ: Ուղեկցող անձանց ծախսերը պետք է հոգան մասնակիցները:
Մրցույթի 2-րդ և 3-րդ փուլերը չհաղթահարած, բայց մինչև մրցույթի ավարտը Երևանում մնալու ցանկություն ունեցող մասնակիցները բոլոր ծախսերը կրում են անձամբ։