loaderBlue

0%

loaderWhite

0%

Մենք օգտագործում ենք cookie ֆայլերը ձեզ առավելագույն հարմարավետություն ապահովելու համար:

Եթե դուք շարունակեք օգտվել այս կայքից, մենք կհամարենք, որ դուք գոհ եք մեր Գաղտնիության քաղաքականությունից: Գաղտնիության քաղաքականություն

Ընդունել

01

Մեր Մասին

ՄԵՐ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը դասական երաժշտության սպասված և նշանակալի միջոցառում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում: Մրցույթը հիմնադրվել է 2003թ. հունիսի 6-ին` Հայաստանի և աշխարհի 20-րդ դարի դասական երաժշտության հենասյուն, հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 100-ամյակի առթիվ: Մրցույթը, ամեն տարի մեկնարկելով Ա. Խաչատրյանի ծննդյան օրը` հունիսի 6-ին, կոչված է բացահայտելու դաշնամուր, ջութակ, թավջութակ, դիրիժորություն մասնագիտացմամբ տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների (նախկինում ներառված էին նաև կոմպոզիցիա և վոկալ մասնագիտացումները):

Կարճ ժամանակում ընդլայնման և միջազգային ճանաչման շնորհիվ՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականին դարձել է Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ: Ֆեդերացիան հեղինակավոր երաժշտական ընտանիք է, որը, ի թիվս այլ բարձրակարգ մրցույթների, հյուրընկալում է Եղիսաբեթ թագուհու մրցույթը, Մոնրեալի միջազգային երաժշտական մրցույթը, Չայկովսկու անվան միջազգային մրցույթը և այլն:

16 տարվա հարուստ պատմությամբ Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ընդլայնել է մասնակից երկրների աշխարհագրությունը՝ ընդգրկելով Ռուսաստանը և ԱՊՀ անդամ այլ հանրապետությունները, ինչպես նաև՝ ԱՄՆ-ն, Կանադան, Մեքսիկան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և այլ երկրներ։

Ամենամյա միջազգային մրցույթն իրականացվում է Հայաստանի մշակույթի նախարարության, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որը 2008 թվականից ղեկավարում է կոմպոզիտոր, վաստակավոր արտիստ, նախկինում Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, կազմում են արվեստի և մշակույթի ականավոր գործիչներ Ջոնաթան Ֆրիման-Աթվուդը, Ռայնհարթ ֆոն Գուցայթը, Պավել Կոգանը, Էլիզբիետա Պենդերեցկան, Ալեքսանդր Սոկոլովը, Ալեքսանդր Չայկովսկին, Մարկ Զիլբերկուիտը, Կոստանդին Օրբելյանը և այլք:

Իր պատմության շուրջ երկու տասնամյակի ընթացքում մրցույթը պատիվ է ունեցել ժյուրիի կազմում ընդգրկելու բազմաթիվ հայտնի արվեստագետների և երաժիշտների՝ Գրիգորի Ժիսլին (Մեծ Բրիտանիա), Ժան Տեր-Մերկերյան (Ֆրանսիա), Զահար Բրոն (Գերմանիա), Վլադիմիր Լանդսման (Կանադա), Ջասպեր Պեռո (Մեծ Բրիտանիա), Ռուստեմ Այրուդինով (Մեծ Բրիտանիա), Չուն Պան (Չինաստան), Բորիս Կուշնիր (Ավստրիա), Հարալդ Հերցլ (Ավստրիա), Սերգեյ Կրավչենկո (Ռուսաստան), Լյուսի Իշխանյան (ԱՄՆ), Ալեքսանդր Սոկոլով (Ռուսաստան), Սվետլանա Նավասարդյան (Հայաստան) և այլք։

Ի պատասխան աշխարհում COVID-19 համաճարակով պայմանավորված սոցիալական տեղաշարժի սահմանափակմանը՝ 2020թ. Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի ձևաչափը վերափոխվեց՝ առաջին անգամ անցկացվելով առցանց: 2020թ. ջութակի մասնագիտացմամբ մրցույթն ամբողջապես տեղափոխվեց մրցույթի բոլոր պահանջներին համապատասխանող վիրտուալ տիրույթ՝ կիրառելով նաև արհեստական բանականության հնարավորությունները:

02

Հոգաբարձուների Խորհուրդ

ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ

ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ, ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ, ՊՐՈՖԵՍՈՐ

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ, ՊՐՈՖԵՍՈՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ

ԴԻՐԻԺՈՐ, ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԴԱՓՆԵԿԻՐ, ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ, ՊՐՈՖԵՍՈՐ, ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ

ՄԱՐՏՈՒՆԻ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Պ. ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ԱՆՎ. ՀԱՏՈՒԿ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՂԵԿԱՎԱՐ, ԱՐՎԵՍՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, ՋՈՒԹԱԿԱՀԱՐ

03

Պատվավոր Խորհուրդ

ՌԵՅՆՀԱՐԹ ՖՈՆ ԳՈՒՑԱՅԹ

Գերմանական երաժշտության մանկավարժ

ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ՃՇՏՎՈՒՄ Է

ՋՈՆԱԹԱՆ ՖՐԻՄԱՆ-ԱԹՎՈՒԴ

ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈԿՈԼՈՎ

ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ԱՆՎ. ՄՈՍԿՎԱՅԻ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՌԵԿՏՈՐ

ՊԱՎԵԼ ԿՈԳԱՆ

ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՉԱՅԿՈՎՍԿԻ

ՌԴ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ, ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱՅԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ

ԷԼԺԲԵՏԱ ՊԵՆԴԵՐԵՑԿԱ

ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆԻ ԱՆՎ. ԶԱՏԿԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ, ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ

ՄԱՐԿ ԶԻԼԲԵՐՔՎԻԹ

Պ.Ի. ՉԱՅԿՈՎՍԿԻ 'ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ' ՆԱԽԱԳԱՀ

Վալերի Գերգիև

Մարիինյան թատրոնի գլխավոր և գեղարվեստական տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժոր, «Սպիտակ գիշերներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար

04

Նվագախումբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

05

Արամ Խաչատրյան

1903 - 1978 կոմպոզիտոր

06

Մեդիա Աջակցություն և Գործընկերներ

ՄԵԴԻԱ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ


ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎ. ՋՈՒԹԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2020


07

Աշխատանք և Կամավորություն

Ներկա պահին թափուր աշխատատեղեր չկան