loaderBlue

0%

loaderWhite

0%

Մենք օգտագործում ենք cookie ֆայլերը ձեզ առավելագույն հարմարավետություն ապահովելու համար:

Եթե դուք շարունակեք օգտվել այս կայքից, մենք կհամարենք, որ դուք գոհ եք մեր Գաղտնիության քաղաքականությունից: Գաղտնիության քաղաքականություն

Ընդունել

Թավջութակ 2026

01

Ծրագիր

1-ին Փուլ

Մասնակցի ընտրությամբ պրելյուդ և երկու պիես Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի 6 սյուիտներից մեկից
Դավիդ Պոպպեր․ Երկու էդյուդ «Թավջութակի կատարողական բարձր վարպետության ձեռնարկ» երկ 73 շարքից՝ մասնակցի ընտրությամբ։
Մասնակցի ընտրությամբ մեկ պիես (առավելագույնը 12 րոպե տևողությամբ):

2-րդ Փուլ

Արամ Խաչատրյան՝ Սոնատ-ֆանտազիա թավջութակի համար*
Թավջութակի և դաշնամուրի հետևյալ սոնատներից մեկի կատարում (մասնակցի ընտրությամբ)․

Լյուդվիգ վան Բեթհովեն․ Սոնատ թիվ 3 լյա մաժոր, երկ 69

Լյուդվիգ վան Բեթհովեն․ Սոնատ թիվ 4 դո մաժոր, երկ 102

Լյուդվիգ վան Բեթհովեն․ Սոնատ թիվ 5 ռե մաժոր, երկ 102 թիվ 2

Յոհաննես Բրամս․ Սոնատ թիվ 2 ֆա մաժոր, երկ 99

Ֆրանց Շուբերտ․ Սոնատ լյա մինոր, D. 821 «Արպեջիոնե»

Դմիտրի Շոստակովիչ․ Սոնատա ռե մինոր, երկ 40

Սերգեյ Պրոկոֆև․ Սոնատա դո մաժոր, երկ 119

Մասնակցի ընտրությամբ մեկ պիես (առավելագույնը 12 րոպե տևողությամբ):

3-րդ Փուլ

Յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում է 110 րոպե նվագախմբի հետ փորձի համար:

Մասնակիցը կատարում է Արամ Խաչատրյանի ստորև թվարկված ստեղծագործություններից մեկը՝ իր ընտրությամբ

Արամ Խաչատրյան․ Թավջութակի կոնցերտ մի մինոր

Արամ Խաչատրյան․ Կոնցերտ-ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար ռե մինոր

Մասնակիցը կատարում է թավջութակի համար գրված հետևյալ կոնցերտներից մեկը՝ իր ընտրությամբ․

Յոզեֆ Հայդն․ Կոնցերտ թիվ 2 ռե մաժոր, Hob. VIIb/2

Անտոնին Դնորժակ․ Կոնցերտ սի մինոր, երկ 104

Ռոբերտ Շուման․ Կոնցերտ լյա մինոր, երկ 129

Էդվարդ Էլգար․ Կոնցերտ մի մինոր, երկ 85

Էդուար Լալո․ Կոնցերտ ռե մինոր

Կամիլ Սեն-Սանս․ Կոնցերտ թիվ 1 լյա մինոր, երկ 33

*Անհրաժեշտության դեպքում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների պարտիտուրները կարող են տրամադրվել Մրցույթի կողմից:

02

Կանոններ

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Կարդալ ավելին

03

Մրցանակներ



prize

Դրամական պարգև 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով*

prize

Դափնեկրի դիպլոմ

prize

Համերգ 2027/28 համերգաշրջանի ընթացքում, որը կառաջարկի Մրցույթի Կազմկոմիտեն։



prize

Դրամական պարգև 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով*

prize

Դափնեկրի դիպլոմ



prize

Դրամական պարգև 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով*

prize

Դափնեկրի դիպլոմ

Հատուկ մրցանակներ

Հատուկ մրցանակներ


1. Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի համար գրված մենանվագ ստեղծագործության լավագույն մեկնաբանություն (1-ին փուլ)

2․ Դավիդ Պոպերի մենանվագ թավջութակի համար գրված երկ 73 էտյուդների լավագույն մեկնաբանություն (1-ին փուլ)

3․ Արամ Խաչատրյանի Սոնատ-ֆանտազիայի լավագույն մեկնաբանություն (2-րդ փուլ)

4. Սոնատի լավագույն մեկնաբանություն (2-րդ փուլ)

5․ «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակ. մեկ համերգ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2027/28թթ․  համերգաշրջանի ընթացքում:

 

Մրցույթը նախատեսում է մի շարք հատուկ մրցանակներ, որոնք կհանձնվեն Մրցույթի պարգևատրման արարողության ժամանակ:

 

 

04

Մրցույթի ժամանակացույց

Բոլոր ժամերը նշված են հայկական ժամանակով (GMT/UTC +4)

6

Հունիս

Մրցույթի բացման հանդիսավոր արարողություն

7

Հունիս

1-ին փուլ (օր 1)

1-12 մասնակիցների ելույթներ

8

Հունիս

1-ին փուլ (օր 2)

13-24 մասնակիցների ելույթներ

9

Հունիս

2-րդ փուլ (օր 1)

1-6 մասնակիցների ելույթներ

10

Հունիս

2-րդ փուլ (օր 2)

7-12 մասնակիցների ելույթներ

11

Հունիս

3-րդ փուլ (օր 1)

1-4 մասնակիցների փորձ/ելույթ նվագախմբի հետ

12

Հունիս

3-րդ փուլ (օր 2)

1-4 մասնակիցների փորձ/ելույթ նվագախմբի հետ

13

Հունիս

Մրցույթի պարգևատրման արարողություն և գալա-համերգ։