loaderBlue

0%

loaderWhite

0%

Մենք օգտագործում ենք cookie ֆայլերը ձեզ առավելագույն հարմարավետություն ապահովելու համար:

Եթե դուք շարունակեք օգտվել այս կայքից, մենք կհամարենք, որ դուք գոհ եք մեր Գաղտնիության քաղաքականությունից: Գաղտնիության քաղաքականություն

Ընդունել

ԿԱՆՈՆՆԵՐ

Մասնակիցների կանոններ

Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթ
Դիրիժորություն
Հունիսի 6-12, 2021թ.

2021 թվականի հունիսի 6-ից 12-ը Երևանում անցկացվելու է Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը (այսուհետև՝ Մրցույթ) դիրիժորություն մասնագիտությամբ։

ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ

Հաշվի առնելով 36 տարեկան հատած տաղանդավոր դիմորդների բազմությունը՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն որոշում է կայացրել բարձրացնել դիմորդների ընդունելության տարիքային շեմը․ ովքեր 36 տարեկան են դարձել 2021 թվականի հունվարի 1-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցույթի պայմաններ

Մրցույթին կարող են մասնակցել մրցույթի մեկնարկման պահին (հունիսի 6, 2021թ.) 18-35 տարեկան (ներառյալ) դիրիժորները՝ անկախ ազգությունից և քաղաքացիությունից: Մրցույթին չեն կարող մասնակցել նախորդ Մրցույթում 1-ին մրցանակ ստացած դիրիժորները:

Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից (տեսաձայնագրություն) և 2 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (եզրափակիչ):

Նախընտրական լսումներից հետո Մրցույթի 1-ին փուլին մասնակցելու իրավունք կստանա առավելագույնը 18 մասնակից:
2-րդ փուլին մասնակցելու իրավունք կստանա առավելագույնը 6 մասնակից:
Առանձին դեպքերում ժյուրիի նախագահի որոշմամբ Մրցույթի հաջորդ փուլ կարող են անցնել նախապես սահմանված թվից ավելի կամ պակաս թվով մասնակիցներ:
Ժյուրին իրավունք ունի չշնորհել կամ կիսել մրցանակային տեղերը: Ժյուրիի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
1-ին փուլի արդյունքների հայտարարումից հետո 2-րդ փուլ չանցած մասնակիցների համար կազմակերպվում է զրույց ժյուրիի անդամների հետ: Ժյուրիի անդամները հանդես կգան բանավոր խոսքով՝ հակիրճ նկարագրելով մասնակիցներից յուրաքանչյուրի ելույթը:
Մրցութային 2-րդ փուլի ավարտին ժյուրիի բոլոր անդամները ներկայացնում են գրավոր կարծիք՝ 2-րդ փուլի մասնակիցներից յուրաքանչյուրի ելույթի վերաբերյալ:
Մրցույթի մասնակցի ներկայացրած ծրագիրը չի կարող փոփոխվել Մրցույթի ընթացքում:
Բոլոր ստեղծագործությունները ղեկավարվում են պարտիտուրով: Մասնակիցները պարտավորվում են բոլոր փուլերի ընթացքում ունենալ անհրաժեշտ բոլոր պարտիտուրները, ինչպես նաև պատրաստված լինել մրցույթի ամբողջ երկացանկին:
Մրցույթում մասնակիցների ելույթների հերթականությունը պատահականության սկզբունքով որոշվում է վիճակահանությամբ և պահպանվում մինչև Մրցույթի ավարտը:

Մրցույթի մասնակցի համար սահմանված է համերգային հագուստի կարգ:
Մրցույթի 1-ին և 2-րդ փուլերն անցկացվում են բաց հրապարակային պայմաններում: Մրցույթի ամբողջ ընթացքի կամ փուլերի առցանց հեռարձակումը, ընթացքում կատարված ձայնագրություններն ու տեսագրությունները և հետագայում դրանց օգտագործման իրավունքները պատկանում են Մրցույթին: Դրանք տրամադրվում են մասնակիցներին՝ ըստ պահանջի: Մասնակիցների ելույթների տեսաձայնագրությունները պահպանվում են համացանցում մինչև 2021թ. հունիսի 16-ը ներառյալ, ապա հանվում են համացանցից՝ բացառությամբ մրցանակներ ստացած մասնակիցների ելույթների։

Մրցույթի մասնակիցներն իրավունք չունեն առանց Մրցույթի գրավոր համաձայնության օգտագործել կամ երրորդ անձանց տրամադրել Մրցույթում իրենց ելույթների տեսագրությունները: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները պարտավորվում են անհատույց մասնակցել Մրցույթի փակման և դափնեկիրների համերգին, ինչպես նաև Մրցույթի հանրահռչակմանն ուղղված համերգներին:

Մասնակիցների ընտրության կարգ

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը պետք է ուղարկի երկու դաշնամուրի կամ նվագախմբի ղեկավարմամբ տեսագրության (նվազագույնը 15 րոպե տևողությամբ) ինտերնետային հղումը: Հայտում պետք է նշել նախընտրական լսումների համար ներկայացվող ստեղծագործությունների անվանումները, տեսագրության ամսաթիվը և տևողությունը:

Յուրաքանչյուր ստեղծագործության կատարման տեսագրությունը դրա տևողության ողջ ընթացքում պետք է լինի առանց խմբագրման և դադարների: Ընդունվում են միայն 2019թ. հունիսի 6-ից հետո կատարված տեսագրությունները: Նախընտրական փուլում անհրաժեշտ է ներկայացնել միայն դասական կամ ռոմանտիկ շրջանի կոմպոզիտորների ստեղծագործություն(ներ): Նախընտրական լսումների համար ներկայացված ստեղծագործությունները կարող են ներառվել Մրցույթի փուլերի ծրագրերում։

Մրցույթի առաջին փուլ անցած մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ նախընտրական լսումների արդյունքները կտեղադրվեն Մրցույթի պաշտոնական կայքում 2021թ. մայիսի 15-ին:

Մասնակցության վճար

Մրցույթին մասնակցելու համար սահմանված է մասնակցության վճար 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով:
Բանկային փոխանցման միջնորդավճարը վճարում է մասնակիցը: Մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Օտարերկրյա դիմորդները մասնակցության վճարը պետք է փոխանցեն Մրցույթի բանկային հաշվեհամարին՝ «Վճարման նպատակ» դաշտում պարտադիր նշելով մասնակցի անունը և ազգանունը և «2021թ. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակցության վճար» բառակապակցությունը*:

Բանկային տվյալներ.

Եվրոյով վճարում

Raiffeisen BankInternational AG (Vienna,Austria)
SWIFT: RZBAATWW
Beneficiary’s bank: EVOCABANK CJSC (Yerevan, Armenia)
SWIFT: PRMLAM22
Corr. Acc.N: 1-55.080.071
Beneficiary: “ARAM KHACHATURIAN-COMPETITION” CULTURAL FOUNDATION
Account No: 16600 14513910145 EUR
Address: 3 Zarubyan str. Yerevan, 0009 Armenia

Դոլարով վճարում

Intermediary bank: Raiffeisen BankInternational AG (Vienna,Austria)
SWIFT: RZBAATWW
Beneficiary’s bank: EVOCABANK CJSC (Yerevan, Armenia)
SWIFT: PRMLAM22
Corr. Acc.N: 070-55.080.071
Beneficiary: “ARAM KHACHATURIAN-COMPETITION”CULTURAL FOUNDATION
AccountNo: 16600 14513910101 USD
Address: 3 Zarubyan str. Yerevan, 0009 Armenia

ՀՀ քաղաքացիները մասնակցության վճարը պետք է փոխանցեն ՀՀ դրամով ստորև նշված բանկային հաշվեհամարին՝ «Վճարման նպատակ» դաշտում պարտադիր նշելով մասնակցի անունը և ազգանունը և «2021թ. Խաչատրյանի միջազգային մրցույթի մասնակցության վճար» բառակապակցությունը.

Բանկային տվյալներ.
Շահառու՝ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ
TIN: 02568841
Շահառուի բանկ՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ
Շահառուի հաշվեհամար՝ 1660014513910100
Շահառուի հասցե՝ Զարուբյան փ. 3, Երևան-0009 Հայաստանի Հանրապետություն Թղթակից բանկ՝ ՀՀ Կենտրոնական բանկ
Թղթակից հաշիվ՝ 103002101667

*ՔՈՎԻԴ-19 համավարակի սահմանափակումներով պայմանավորված չեղարկումների դեպքում մասնակցության վճարը կփոխհատուցվի ամբողջությամբ։

Հայտերի ներկայացման կարգ

Մրցույթի մասնակցության հայտը կարող եք լրացնել՝ անցնելով հետևյալ հղմամբ________

Մրցույթի մասնակցության լրացված հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը.

  • անձնագրի պատճեն (JPEG կամ PDF ֆորմատի փաստաթուղթ),
  • ինքնակենսագրություն անգլերենով (առկայության դեպքում նաև ռուսերեն և հայերեն) (Microsoft Word ֆայլով),
  • բարձր որակի ստեղծագործական լուսանկար մրցույթի պրոմո նյութերի համար (նվազագույն չափը՝ 2Mb, JPEG ֆորմատով),
  • մասնակցության վճարը հաստատող փաստաթուղթ (PDF կամ JPEG ֆորմատով): Յուրաքանչյուր հայտ դիտարկվում է միայն Մրցույթի մասնակցության վճարը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում
  • հոդվածներ մասնակցի մասին (եթե առկա են), որոնք լույս են տեսել անցած հինգ տարիների ընթացքում (JPEG կամ PDF ֆորմատով):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. մայիսի 10-ը:

Մրցույթն իրավունք ունի մերժելու մասնակցի հայտը, եթե այն չի համապատասխանում Մրցույթի կանոններին:Անհրաժեշտության դեպքում Մրցույթն իրավունք ունի դիմորդից պահանջելու լրացուցիչ տեղեկություններ։
Դիմելով Մրցույթին՝ մասնակիցները համաձայնում են մասնակցել Մրցույթի բոլոր փուլերին` ըստ ժյուրիի քվեարկության արդյունքների։ Դիմումների ընդունման ընթացքում Մրցույթը հավաքում է մասնակիցների վերաբերյալ անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ են Մրցույթի տարբեր ընթացակարգերի համար։ Տվյալները պահվում են տվյալների անվտանգ պահպանման բազայում։ Հրապարակման ենթակա են միայն հետևյալ տվյալները. մասնակցի անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ծննդյան վայր, ազգություն, կենսագրություն, լուսանկարներ, անձնական կայք և սոցիալական էջեր։ Մասնակիցներն իրավունք ունեն դիտելու իրենց տվյալները և գրավոր կերպով փոփոխություն մտցնել դրանց մեջ։

Մասնակցի ուղարկած հայտը վկայում է, որ մասնակիցն ընդունում է Մրցույթի բոլոր կանոնները:

Մրցույթի Կազմկոմիտեն, հանգամանքներից ելնելով, կարող է փոփոխություններ մտցնել կանոններում, բայց ոչ ուշ, քան Մրցույթի մեկնարկից մեկ ամիս առաջ:

Տեղեկություններ օտարերկրյա մասնակիցների համար

Մրցույթին մասնակցելու հրավերը ստանալուց հետո օտարերկրյա մասնակիցները անհրաժեշտության դեպքում պետք է դիմեն իրենց երկրում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն` մուտքի արտոնագիր ստանալու համար: Վիզայի անհրաժեշտությունը կարելի է ստուգել հետևյալ հղմամբ՝ http://www.mfa.am/en/visa/

Մրցույթի ամբողջ ընթացքում Մրցույթն օտարերկրյա մասնակիցներին տրամադրում է հյուրանոց և սնունդ: Մրցույթը չի վճարում մասնակիցներին ուղեկցող անձանց ծախսերը: Մրցույթի 2-րդ փուլ չանցած մասնակիցները, որոնք ցանկանում են մնալ Երևանում մինչև Մրցույթի ավարտը, իրենք են վճարում իրենց բոլոր ծախսերը։