loaderBlue

0%

loaderWhite

0%

Մենք օգտագործում ենք cookie ֆայլերը ձեզ առավելագույն հարմարավետություն ապահովելու համար:

Եթե դուք շարունակեք օգտվել այս կայքից, մենք կհամարենք, որ դուք գոհ եք մեր Գաղտնիության քաղաքականությունից: Գաղտնիության քաղաքականություն

Ընդունել

ԿԱՆՈՆՆԵՐ

ԺՅՈՒՐԻ

Ա. Խաչատրյանի անվ. ջութակահարների 16-րդ միջազգային առցանց մրցույթ, 6-15 հունիսի

Ա. Խաչատրյանի անվ. ջութակահարների 16-րդ միջազգային առցանց մրցույթը կկայանա 2020թ. հունիսի 6-15-ը,2020։

Մրցույթի պայմաններ

Մրցույթին կարող են մասնակցել ջութակահարներ՝ անկախ քաղաքացիությունից և ազգությունից` 16-ից մինչև 32 տարեկան /2020 թ. հունիսի 6-ի՝ մրցույթի բացման պահի դրությամբ): Նախկինում մրցույթի առաջին մրցանակին արժանացած ջութակահարները մասնակցել չեն կարող:

Ա. Խաչատրյանի անվ. ջութակահարների 16-րդ միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից /ըստ ներկայացված տեսանյութերի/ և երեք փուլերից՝ 1-ին փուլ (նախընտրական), 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ)։

1-ին փուլին մասնակցելու համար նախնական լսումների արդյունքներով կընտրվեն ոչ ավելի, քան 24 մասնակիցներ։
2-րդ փուլին մասնակցելու համար կընտրվեն ոչ ավելի, քան 12 մասնակիցներ։
3-րդ փուլին մասնակցելու համար կընտրվեն ոչ ավելի, քան 6 մասնակիցներ։
Բացառիկ դեպքերում` ժյուրիի նախագահի որոշմամբ, մրցույթի հաջորդ փուլ կարող են անցնել այլ թվով մասնակիցներ։
Հաջորդ փուլ չանցած թեկնածուները կարող են հարցումներ ուղղել (կազմկոմիտեի միջոցով) կազմկոմիտեի կողմից ընտրված ժյուրիի անդամին։
Բոլոր ստեղծագորությունները (բացի սոնատներից) մրցույթի բոլոր փուլերում պետք է կատարվեն անգիր։ Մասնակցի կողմից մրցույթին ներկայացված ծրագիրը փոփոխման ենթակա չէ մրցույթի ամբողջ ընթացքում։ Բոլոր մասնակիցները կարող են սահմանել կատարվելիք ստեղծագործությունների հերթականությունը։
Ժյուրիին իրավունք է վերապահվում չեղարկել մրցանակը կամ բաժանել այն թեկնածուների միջև։ Ժյուրիի որոշումը վերջնական է և փոփոխման ենթակա չէ։
Մրցույթի 1-ին, 2-րդ և 3-րդ փուլերը անցկացվում են առցանց։
Նախնական լսումները հաջողությամբ հաղթահարած թեկնածուները ստանում են մրցույթի հավելված մուտք գործելու հնարավորություն և պետք է վերբեռնեն մրցույթի բոլոր երեք փուլերում իրենց կատարումների տեսաձայնագրույթյունները՝ մրցույթի ժամանակացույցին համապատասխան։
Առցանց հավելվածի օգտագործման նպատակով տրամադրվում է պարզ ձեռնարկ։ Մասնակիցը պարտավորվում է սեղմ ժամկետում տեղեկացնել մրցույթի մասնակիցներին հավելվածի օգտագործման հետ կապված տեխնիկական յուրաքանչյուր խնդրի մասին՝ այն նկարագրելով մրցույթի կայքում առկա զրուցարանում։
1-ին և 2-րդ փուլերի ելույթների ընթացքում թեկնածուին պետք է նվագակցի դաշնակահարը: Կատարող ջութակահարի (մրցույթի մասնակից) և նրան նվագակցող դաշնակահարի համար սահմանված է հագուստի հատուկ կարգ։
3-րդ (եզրափակիչ) փուլում կատարումները կուղեկցվեն Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի ձայնագրություններով (օգտագործման կանոնները հասանելի են 1-ին փուլ անցած մասնակիցներին տրամադրված հավելվածի օգտագործման ձեռնարկում):
3-րդ փուում նվագախմբի ձայնի բարձրությունն է 442 հց։
Մասնակիցների ներկայանալու կարգը որոշվելու է համակարգչային վիճակահանությամբ և անփոփոխ կմնա մինչ մրցույթի ավարտը:
Մրցույթի հեռարձակման, աուդիո և տեսաձայնագրությունների ամբողջ ծավալը և դրա հետագա օգտագործման բոլոր իրավունքները պատկանում են մրցույթին. նյութերը մասնակիցներին տրամադրվում են ըստ պահանջի։ Մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո աուդիո և տեսաձայնագրությունները պահվում են մինչ 2020թ. հունիսի 6-ը ներառյալ, այնուհետև հեռացվում են համացանցից՝ բացառությամբ հատուկ մրցանակներ ստացած մասնակիցների ելույթների։

Թեկնածուների ընտրություն

Բոլոր թեկնածուները պետք է տրամադրեն իրենց ելույթների տեսաձայնագրությունների հղումները (առնվազն 15 րոպե տևողությամբ)։ Հայտադիմումը պետք է ներառի լսումներին ներկայացվելիք ստեղծագործությունների ճշգրիտ անվանացանկը՝ ձայնագրությունների ամսաթվի և տևողության նշումով։
Տեսագրությունը պետք է կատարվի մեկ ֆիքսված տեսախցիկով, մեկ անընդհատ կադրով, առանց մոնտաժային ընդհատումների հատվածի ամբողջ ընթացքում։ Ընդունվում են միայն 2017թ. հունիսի 6-ից արված տեսագրություններ։ Նախնական ընտությանը մասնակցող ստեղծագործությունները կարող են կատարվել նաև հաջորդ երեք փուլերում։
Նախնական ընտրությունից հետո մասնակիցները էլ. փոստով կտեղեկացվեն մրցույթի 1-ին փուլ անցնելու մասին։ Նախընտրական արդյունքները կհրապարակվեն մրցույթի կայքում 2020թ. հունիսի 1-ին։

Մասնակցության վճար

Հայտադիմումների (այսուհետ` հայտ) ներկայացում

Հայտադիմումների (այսուհետ` հայտ) ներկայացում

Մասնակցության հայտը և համապատասխան փաստաթղթերը պետք է ուղարկվեն հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ E-mail address:
[email protected] նամակի առարկայում նշելով անուն-ազգանունը և «Խաչատրյանի անվ. մրցույթի մասնակցության հայտ» վերնագիրը։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. մայիսի 25-ը։
Հայտի ձևաթուղթը կարող եք ներբեռնել այստեղից.

Հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը`

  • անձնագրի պատճեն,
  • կենսագրություն` անգլերեն լեզվով (նաև` հայերեն և ռուսերեն (առկայության դեպքում)),
  • գեղարվեստական ոճով մեկ լուսանկար՝ բարձր որակի (նվազագույն չափսը 2մբ) մրցույթի գովազդային նյութերում օգտագործելու համար,
  • մասնակցության վճարի հանձնարարագիր։ Առանց վճարումը հաստատող փաստաթղթի որևէ հայտ չի դիտարկվելու,
  • վերջին 5 տարիների ընթացքում հրապարակված հոդվածներ թեկնածուի մասին, (առկայության դեպքում)։

Մերժման են ենթակա մրցույթի կարգավորումներին չհամապատասխանող հայտերը։ Անհրաժեշտության դեպքում մասնակցից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ։
Մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելով` թեկնածուները համաձայնում են մասնակցել մրցույթի բոլոր փուլերին` ժյուրիի կողմից ընտրված հերթականությամբ: Հայտերը ներկայացնելու պահին մրցույթը հավաքում է մասնակիցների վերաբերյալ անձնական տեղեկություններ` մրցույթի հատուկ ընթացակարգային նպատակների համար: Անձնական տվյալները պահվում են տվյալների անվտանգ շտեմարանում: Մասնակիցների վերաբերյալ հրապարակման են ենթակա միայն հետևյալ տեղեկությունները՝ անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամսաթիվը, ծննդյան վայրը, ազգությունը, կենսագրությունը, լուսանկարները, անձնական կայքը և սոցիալական ցանցերում անձնական էջերը: Մասնակցին վերաբերող ոչ մի չհրապարակված տեղեկություն չի կարող փոխանցվել երրորդ կողմի: Մասնակիցները կարող են դիտել իրենց անձնական տվյալները և գրավոր տեսքով դրանցում փոփոխություններ կատարել:
Հայտ ներկայացնելով` թեկնածուները հաստատում են իրենց համաձայնությունը մրցույթի բոլոր պայմաններին:

Հրապարակման պահին մասնակցության բոլոր կանոններն ուժի մեջ են, սակայն մրցույթի կազմկոմիտեն իրեն իրավունք է վերապահում որոշ փոփոխություններ կատարել մրցույթի մեկնարկից ոչ ուշ, քան 1 ամիս առաջ:

Օգտագործման ձեռնարկ մասնակիցների համար՝ «ջութակ» մասնագիտությամբ Ա. Խաչատրյանի անվ. միջազգային 16-րդ մրցույթին տեսագրություններ ներկայացնելու նպատակով։

1-ին և 2-րդ փուլեր

Տեսաձայնագրման տեխնիկական պայմաններ

Նախընտրելի սմարթֆոններ*

  • iPhone 11, iPhone 11 Pro, (IOS տարբերակ 13+)
  • Samsung Galaxy S10+ Plus (Android - տարբերակ 5+)
  • Google Pixel 3a XL (Android - տարբերակ 5+)
  • Razer Phone 2 (Android - տարբերակ 5+)
  • LG V50 ThinQ (Android - տարբերակ 5+)

Արտաքին լսափողի օգտագործման դեպքում, սմարթֆոնների այլ մոդելներ նույնպես թույլատրելի են։

«Ա. Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթ» հավելվածը հասանելի է Apple App Store և Google Play Store հարթակներում։

Տեսաձայնագրությունից առաջ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ 4 կետերը.

1. Ելույթ ունեցող ջութակահարի (թեկնածուի) և նվագակցող դաշնակահարի համար սահմանված է հագուստի հատուկ կարգ։

2. Համոզվեք, որ սմարթֆոնում առկա է.

  • մարտկոցի բավականաչափ լիցք, որպեսզի հեռախոսը չանջատվի տեսագրման ընթացքում։ Գործողության անխափանությունը կարող է ապահովվել` հեռախոսը ձայնագրության ամբողջ ընթացքում հոսանքին միացած պահելով,
  • բավականաչափ տեղ տվյալների պահման համար,
  • միացած «թռիչքի» ռեժիմ։

3. տեսագրությունից առաջ ստուգեք տարածքի ակուստիկան։

Ձայնի որակը ստուգելու համար սեղմեք ձայնագրության կոճակը։ Կարող եք կարճ հատված ձայնագրել և միացնել այն՝ արձաքանքի և այլ աղմուկների առկայությունը ստուգելու համար։

4. Ստուգեք սմարթֆոնի դիրքը և սենյակային լույսի պայծառությունը։

Սմարթֆոնը պետք է ֆիքսել հորիզոնական դիրքում։ Համոզվեք, որ սենյակը բավարար չափով լուսավոր է՝ ելույթի լավագույն տեսանելիությունը ապահովելու համար։ Ցանկալի է, որ ֆոնը միագույն լինի։

* Կատարողը (և դաշնակահարը, եթե ներկա է) պետք է տեսանելի լինի տեսանյութում: Կարևոր է համոզվել, որ.

  • ձեռքը, աղեղի հետ միասին, ամբողջ երկարությամբ տեղավորվում է հեռախոսի շրջանակի մեջ,
  • ելույթի ընթացքում հեռախոսը գտնվում է 1-1,5 մ հեռավորության վրա,
  • կատարողը հեռախոսի դիմաց է,
  • սոնատների նոտաները տեղադրվում են այնպես, որ տեսանյութում չծածկեն կատարողի և նվագակցող դաշնակահարի պատկերը:

Յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է ձայնագրել առանձին տեսահոլովակով։

Այդ գործառույթը հասանելի կլինի մինչ 2020թ. հունիսի 3-ը։

3-րդ փուլ

3-րդ փուլում Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի կատարումը կուղեկցվի նվագախմբային ձայնագրությամբ: Կտրամադրվեն նվագակցման մի քանի տարբերակներ՝ նախընտրած տեմպի, տեմպերի փոփոխության և ինտերպրետացիոն կատարման այլ գեղարվեստական ​​կարիքներին հարմարեցնելու համար:

Ցանկալի է, որ մասնակիցներն օգտագործեն iPad կամ այլ պլանշետներ էկրանի վրա դիրիժորին հետևելու համար:Նվագախմբի նվագակցումը կատարման ընթացքում լսելու նպատակով անհրաժեշտ են լարով կամ անլար ականջակալներ։

Այդ գործառույթը հասանելի կլինի 2020թ. հունիսի 7-ից սկսած։