0%
0%
ԿԱՆՈՆՆԵՐ
մասնակիցների կանոններ
Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթ
Դիրիժորություն
Հունիսի 6-12, 2025թ.
2025 թվականի հունիսի 6-ից 12-ը Հայաստանում կանցկացվի Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը (այսուհետ՝ Մրցույթ) դիրիժորություն անվանակարգում, որը Երևանում կհյուրընկալի երիտասարդ դիրիժորների աշխարհի տարբեր երկրներից։
Մրցույթի պայմաններ
Մրցույթին կարող են մասնակցել մրցույթի մեկնարկի պահին (հունիսի 6, 2025թ.) 18-35 տարեկան (ներառյալ) դիրիժորները՝ անկախ ազգությունից և քաղաքացիությունից: Մրցույթին չեն կարող մասնակցել նախորդ Մրցույթում 1-ին մրցանակ ստացած դիրիժորները:
Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից (տեսաձայնագրություն) և 2 փուլից՝ 1-ին փուլ և 2-րդ փուլ (եզրափակիչ):
Նախընտրական լսումներից հետո Մրցույթի 1-ին փուլին մասնակցելու իրավունք կստանա 18 մասնակից: 2-րդ փուլին մասնակցելու իրավունք կստանա 6 մասնակից:
Ժյուրին իրավունք ունի չշնորհել կամ կիսել մրցանակային տեղերը: Ժյուրիի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
1-ին փուլի արդյունքների հայտարարումից հետո 2-րդ փուլ չանցած մասնակիցների համար կկազմակերպվի զրույց-հանդիպում ժյուրիի անդամների հետ:Հանդիպման ընթացքում ժյուրիի անդամները հանդես կգան բանավոր խոսքով՝ հակիրճ նկարագրելով մասնակիցներից յուրաքանչյուրի ելույթը:
Մրցութային 2-րդ փուլի ավարտին ժյուրիի բոլոր անդամները ներկայացնում են գրավոր կարծիք՝ 2-րդ փուլի մասնակիցներից յուրաքանչյուրի ելույթի վերաբերյալ:
Մասնակիցը չի կարող փոփոխել ներկայացրած ծրագիրը Մրցույթի ընթացքում: Բոլոր ստեղծագործությունները կարող են ղեկավարվել պարտիտուրով: Մասնակիցները պարտավորվում են բոլոր փուլերի ընթացքում ունենալ անհրաժեշտ բոլոր պարտիտուրները, ինչպես նաև պատրաստված լինել մրցույթի ամբողջ երկացանկին:
Մրցույթում մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ և այն պահպանվում մինչև Մրցույթի ավարտը:
Մրցույթի մասնակցի համար սահմանված է համերգային հագուստի կարգ:
Մրցույթի 1-ին և 2-րդ փուլերի ելույթները կուղեկցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը Մրցույթի պաշտոնական նվագախումբն է։
Մրցույթի 1-ին և 2-րդ փուլերն անցկացվում են «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Մասնակիցների ելույթները կհեռարձակվեն առցանց։ Հեռարձակումները հասանելի կլիննեն առցանց՝ մինչև յուրաքանչյուր մրցութային օրվա վերջին մասնակցի ելույթի ավարտը։ Մրցույթի ավարտից հետո համացանցում կպահպանվեն միայն մրցանակակիրների ելույթները։ Մրցույթի ընթացքում առցանց հեռարձակման ժամանակ կատարված ձայնագրություններն ու տեսագրությունները և հետագայում դրանց օգտագործման իրավունքները պատկանում են Մրցույթին։ Դրանք տրամադրվում են մասնակիցներին՝ ըստ պահանջի: Մրցույթի մասնակիցներն իրավունք չունեն առանց Մրցույթի գրավոր համաձայնության օգտագործել կամ երրորդ անձանց տրամադրել Մրցույթում իրենց ելույթների տեսագրությունները:
Մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները պարտավորվում են մասնակցել Մրցույթի փակման և դափնեկիրների համերգին։
Մասնակիցների ընտրության կարգ
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը պետք է ուղարկի երկու դաշնամուրի կամ նվագախմբի ղեկավարմամբ մեկ կամ մի քանի տեսագրության (նվազագույնը 15 րոպե տևողությամբ) ինտերնետային հղումներ: Նախընտրական լսումների համար ներկայացված ստեղծագործությունները կարող են ներառվել նաև Մրցույթի 2 փուլերի ծրագրերում։
Յուրաքանչյուր ստեղծագործության կատարման տեսագրությունը դրա տևողության ողջ ընթացքում պետք է լինի առանց խմբագրման և դադարների: Ընդունվում են միայն 2023թ. հունիսի 6-ից հետո կատարված տեսագրությունները: Մրցույթի մասնակցության հայտում պետք է նշվեն նախընտրական փուլի լսումների համար ներկայացվող ստեղծագործությունների ճշգրիտ անվանումները, տեսագրության ամսաթիվը և տևողությունը։
Նախընտրական փուլում անհրաժեշտ է ներկայացնել միայն դասական կամ ռոմանտիկ շրջանի ստեղծագործություն(ներ):
Մրցույթի առաջին փուլ անցած մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ նախընտրական լսումների արդյունքները կտեղադրվեն Մրցույթի պաշտոնական կայքում 2025թ. ապրիլի 5-ին:
Մասնակցության վճար
Մրցույթին մասնակցելու համար սահմանված է մասնակցության վճար՝ 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով:
Մասնակիցը վճարումը կարող է կատարել բանկային փոխանցման, ինչպես նաև առցանց վճարման համակարգի միջոցով։ Դիմորդները կստանան մասնակցության վճարի առցանց վճարման հղում։
Բանկային փոխանցման միջնորդավճարը վճարում է մասնակիցը: Մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Օտարերկրյա դիմորդները մասնակցության վճարը պետք է փոխանցեն Մրցույթի բանկային հաշվեհամարին՝ «Վճարման նպատակ» դաշտում պարտադիր նշելով մասնակցի անունը և ազգանունը և «2025թ. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակցության վճար» բառակապակցությունը*:
Բանկային տվյալներ.
Եվրոյով վճարում
Intermediary Bank: Raiffeisen Bank International AG (Vienna, Austria)
SWIFT: RZBAATWW
Beneficiary’s bank: EVOCABANK CJSC (Yerevan, Armenia)
SWIFT: PRMLAM22
Corr. Acc.N: 1-55.080.071
Beneficiary: “ARAM KHACHATURIAN” CULTURAL FOUNDATION
Account No: 16600 14513910145 EUR
Address: 1 Proshyan 1st. Blind Alley, 0019 Yerevan, Armenia.
Դոլարով վճարում
Intermediary bank: Raiffeisen Bank International AG (Vienna, Austria)
SWIFT: RZBAATWW
Beneficiary’s bank: EVOCABANK CJSC (Yerevan, Armenia)
SWIFT: PRMLAM22
Corr. Acc.N: 070-55.080.071
Beneficiary: “ARAM KHACHATURIAN” CULTURAL FOUNDATION
Account No: 16600 14513910101 USD
Address: 1 Proshyan 1st. Blind Alley, 0019 Yerevan, Armenia.
Հայաստանի Հանրապետությունից դիմող մասնակիցները մասնակցության վճարը պետք է փոխանցեն ՀՀ դրամով՝ ստորև նշված բանկային հաշվեհամարին՝ «Վճարման նպատակ» դաշտում պարտադիր նշելով մասնակցի անուն, ազգանունը և «2025թ. Խաչատրյանի միջազգային մրցույթի մասնակցության վճար» բառակապակցությունը.
Բանկային տվյալները հետևյալն են.
Շահառու՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ
Շահառուի բանկ՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ
Շահառուի հաշվեհամար՝ 1660014513910100
Շահառուի հասցե՝ Պռոշյան փ. 1-ին փկղ․, շ․ 1, 0019 Երևան, ՀՀ
Թղթակից բանկ՝ ՀՀ Կենտրոնական բանկ
Թղթակից հաշիվ՝ 103002101667
Հայտերի ներկայացման կարգ
Մրցույթի մասնակցության հայտը կարող եք լրացնել՝ անցնելով հետևյալ հղմամբ:
Մրցույթի մասնակցության լրացված հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը.
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025թ. մարտի 20-ը:
Մրցույթն իրավունք ունի մերժելու մասնակցի հայտը, եթե այն չի համապատասխանում Մրցույթի կանոններին: Անհրաժեշտության դեպքում Մրցույթն իրավունք ունի դիմորդից պահանջելու լրացուցիչ տեղեկություններ։
Դիմելով Մրցույթին՝ մասնակիցները համաձայնում են մասնակցել Մրցույթի բոլոր փուլերին` ըստ ժյուրիի քվեարկության արդյունքների։
Դիմումների ընդունման ընթացքում Մրցույթը հավաքում է մասնակիցների վերաբերյալ անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ են Մրցույթի տարբեր ընթացակարգերի համար։ Տվյալները պահվում են տվյալների անվտանգ պահպանման բազայում։ Հրապարակման ենթակա են հետևյալ տվյալները. մասնակցի անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ծննդյան վայր, ազգություն, կենսագրություն, լուսանկարներ, անձնական կայք և սոցիալական էջեր։ Մասնակիցներն իրավունք ունեն դիտելու իրենց տվյալները և գրավոր կերպով փոփոխություն կատարել դրանց մեջ։
Մասնակցի ուղարկած հայտը վկայում է, որ մասնակիցն ընդունում է Մրցույթի բոլոր կանոնները:
Մրցույթի Կազմկոմիտեն, հանգամանքներից ելնելով, կարող է փոփոխություններ կատարել կանոններում, բայց ոչ ուշ, քան Մրցույթի 1-ին փուլի մեկնարկից մեկ ամիս առաջ:
Տեղեկություններ օտարերկրյա մասնակիցների համար
Մրցույթին մասնակցելու հրավերը ստանալուց հետո օտարերկրյա մասնակիցները անհրաժեշտության դեպքում պետք է դիմեն իրենց երկրում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն` մուտքի արտոնագիր ստանալու համար: Մուտքի արտոնագիրը կարելի է ձեռք բերել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Վիզայի անհրաժեշտությունը մասին տեղեկատվություն կարելի է գտնել հետևյալ հղմամբ՝ http://www.mfa.am/en/visa
Մրցույթի ամբողջ ընթացքում Մրցույթն օտարերկրյա մասնակիցներին տրամադրում է հյուրանոց և սնունդ: Մրցույթը չի վճարում մասնակիցներին ուղեկցող անձանց ծախսերը: