loaderBlue

0%

loaderWhite

0%

Մենք օգտագործում ենք cookie ֆայլերը ձեզ առավելագույն հարմարավետություն ապահովելու համար:

Եթե դուք շարունակեք օգտվել այս կայքից, մենք կհամարենք, որ դուք գոհ եք մեր Գաղտնիության քաղաքականությունից: Գաղտնիության քաղաքականություն

Ընդունել

ԿԱՆՈՆՆԵՐ

մասնակիցների կանոններ

Մրցույթի պայմաններ

Մրցույթին կարող են մասնակցել դաշնակահարներ` անկախ ազգությունից և քաղաքացիությունից, որոնք մրցույթի բացման արարողության օրը (2023թ. հունիսի 6) կլինեն 16-ից 35 (ներառյալ) տարեկան: Մրցույթին չեն կարող մասնակցել Մրցույթի նախընթաց տարիներին 1- ին մրցանակ ստացած դաշնակահարները:

Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական փուլից (ներկայացված տեսաձայնագրությունների լսումներ) և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ): Նախընտրական փուլից հետո Մրցույթի 1-ին փուլին մասնակցելու իրավունք կստանա 24 մասնակից: 2-րդ փուլին մասնակցելու իրավունք կստանա նվազագույնը 10, առավելագույնը` 12 մասնակից, իսկ 3-րդ փուլին՝ 4 մասնակից:

Ժյուրին իրավունք ունի չշնորհել կամ կիսել մրցանակային տեղերը: Ժյուրիի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: 2-րդ փուլի արդյունքների հայտարարումից հետո այն մասնակիցները, որոնք չեն անցել 3-րդ փուլ, կարող են դիմել Մրցույթին և ստանալ ժյուրիի անդամների կողմից իրենց ելույթներին վերաբերող գրավոր կարծիք։

Մրցույթի փուլերի ընթացքում բոլոր ստեղծագործությունները ներկայացվում են անգիր, (բացառությամբ Ալեքսեյ Շորի/Միխայիլ Պլետնյովի դաշնամուրի սոնատի, որը կարելի է կատարել անգիր կամ նոտաներով՝   մասնակցի ընտրությամբ): Ստեղծագործության նոտաները կարող եք գտնել հետևյալ հղումով Սեղմել այստեղ

Մասնակիցը չի կարող փոփոխել իր ծրագիրը Մրցույթի ընթացքում: Յուրաքանչյուր մասնակից ինքն է որոշում իր կատարումների հերթականությունը 1-ին և 2-րդ փուլերում: 3-րդ փուլի կատարումների հերթականությունը որոշվում է Մրցույթի սահմանված կարգով։

Մրցույթի 3-րդ (եզրափակիչ) փուլն անցկացվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, որը Մրցույթի պաշտոնական նվագախումբն է։

Մրցույթը պարտավորվում է յուրաքանչյուր փուլում մասնակցի ելույթից 30 րոպե առաջ տրամադրել փորձասենյակ:
Մրցույթի մասնակցի համար սահմանված է համերգային հանդերձանքի կարգ:

Մրցույթում մասնակիցների ելույթների հերթականությունը պատահականության սկզբունքով որոշվում է վիճակահանությամբ և պահպանվում մինչև Մրցույթի ավարտը:

Մրցույթի 1-ին, 2-րդ և 3-րդ փուլերն անցկացվում են բաց հրապարակային պայմաններում:1-ին և 2-րդ փուլերը կանցկացվեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտում,3-րդ փուլը ` «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ 
Մասնակիցների ելույթները կհեռարձակվեն առցանց, հեռարձակումները հասանելի կլինեն մինչև յուրաքանչյուր մրցութային օրվա վերջին մասնակցի ելույթը։ Մրցույթի ավարտից հետո համացանցում պահպանվում են միայն մրցանակներ ստացած մասնակիցների ելույթները։

Մրցույթի ամբողջ ընթացքի կամ փուլերի առցանց հեռարձակումը, ընթացքում կատարված ձայնագրություններն ու տեսագրությունները և հետագայում դրանց օգտագործման իրավունքները պատկանում են Մրցույթին: Դրանք տրամադրվում են մասնակիցներին՝ ըստ պահանջի: Մրցույթի մասնակիցներն իրավունք չունեն առանց Մրցույթի գրավոր համաձայնության օգտագործել կամ երրորդ անձանց տրամադրել Մրցույթում իրենց ելույթների տեսագրությունները:

Մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները պարտավորվում են անհատույց մասնակցել Մրցույթի փակման և դափնեկիրների համերգին:

 

Մասնակիցների ընտրության կարգ

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը պետք է ուղարկի իր կատարման տեսագրության (նվազագույնը 15 րոպե տևողությամբ) 1 կամ 2 ինտերնետային հղում:

Նախընտրական փուլում անհրաժեշտ է ներկայացնել դասական և ռոմանտիզմի շրջանի կոմպոզիտորների մեկական ստեղծագործություն (կամ ստեղծագործության մաս) ։

Նախընտրական փուլի լսումների համար ներկայացված ստեղծագործությունները կարող են ներառվել նաև Մրցույթի երեք փուլերի ծրագրերում։

Յուրաքանչյուր ստեղծագործության կատարման տեսագրությունը դրա տևողության ողջ ընթացքում պետք է լինի առանց խմբագրման և դադարների: Ընդունվում են միայն 2021թ. հունիսի 6-ից հետո կատարված տեսագրությունները:
Մրցույթի մասնակցության հայտում պետք է նշվեն նախընտրական փուլի լսումների համար ներկայացվող ստեղծագործությունների ճշգրիտ անվանումները, տեսագրության ամսաթիվը և տևողությունը:
Մրցույթի 1-ին փուլ անցնելու մասին մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով, իսկ նախընտրական փուլի լսումների արդյունքները կտեղադրվեն Մրցույթի պաշտոնական կայքում 2023թ. մայիսի 19-ին:

 

Դիմումի և մասնակցության վճար

Մրցույթի դիմորդներից առանձին կերպով գանձվում են ղ՝Մրցույթին Դիմելու վճար՝ 50 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով և Մասնակցության վճար՝ 100 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով:

Մասնակիցը վճարումը կարող է կատարել բանկային փոխանցման միջոցով, ինչպես նաև օնլայն՝ հայտադիմումի լրացման վերջին փուլում:
Միայն այն մասնակիցները, որոնք կանցնեն նախընտրական փուլը, կստանան հղում՝ Մրցույթի մասնակցության վճարը առցանց կատարելու համար:

Բանկային փոխանցման միջնորդավճարը վճարում է մասնակիցը: Մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Օտարերկրյա դիմորդները մասնակցության վճարը պետք է փոխանցեն Մրցույթի բանկային հաշվեհամարին՝ «Վճարման նպատակ» դաշտում պարտադիր նշելով մասնակցի անունը, ազգանունը և «2023թ. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակցության վճար» բառակապակցությունը:

Բանկային տվյալներ.
Եվրոյով վճարում

Raiffeisen Bank International AG (Vienna, Austria)
SWIFT: RZBAATWW
Beneficiary’s bank: EVOCABANK CJSC (Yerevan, Armenia)
SWIFT: PRMLAM22
Corr. Acc.N: 1-55.080.071
Beneficiary: “ARAM KHACHATURIAN-COMPETITION” CULTURAL FOUNDATION
Account No: 16600 14513910145 EUR
Address: 2 MARK GRIGORYAN Str.,Yerevan, Armenia

Դոլարով վճարում

Intermediary bank: Raiffeisen Bank International AG (Vienna, Austria)
SWIFT: RZBAATWW
Beneficiary’s bank: EVOCABANK CJSC (Yerevan, Armenia)
SWIFT: PRMLAM22
Corr. Acc.N: 070-55.080.071
Beneficiary: “ARAM KHACHATURIAN-COMPETITION” CULTURAL FOUNDATION
Account No: 16600 14513910101 USD
Address: 2 MARK GRIGORYAN Str.,Yerevan, Armenia

Հայաստանի Հանրապետությունից դիմող մասնակիցները մասնակցության վճարը կարող են փոխանցել ՀՀ դրամով ստորև նշված բանկային հաշվեհամարին՝ «Վճարման նպատակ» դաշտում պարտադիր նշելով մասնակցի անունը և ազգանունը և «2023թ. Խաչատրյանի միջազգային մրցույթի մասնակցության վճար» բառակապակցությունը.
Շահառու՝ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ
Շահառուի բանկ՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ
Շահառուի հաշվեհամար՝ 1660014513910100
Շահառուի հասցե՝ Մարկ Գրիգորյան 2, Երևան, Հայաստանի Հանրապետություն
Թղթակից բանկ՝ ՀՀ Կենտրոնական բանկ
Թղթակից հաշիվ՝ 103002101667
Վճարում բանկային քարտի միջոցով 

Քովիդ-19 համավարակի սահմանափակումներով պայմանավորված չեղարկումների դեպքում մասնակցության վճարը կփոխհատուցվի ամբողջությամբ։

 

Հայտերի ներկայացման կարգ

Մրցույթի մասնակցության լրացված հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը.

  • անձնագրի պատճեն (JPEG կամ PDF ֆորմատի փաստաթուղթ),
  • ինքնակենսագրություն անգլերենով (առկայության դեպքում նաև հայերենով) (Microsoft Word ֆայլով),
  • բարձր որակի մեկ արտիստիկ լուսանկար՝ մրցույթի պրոմո նյութերի համար (նվազագույն չափը՝ 2Mb, JPEG ֆորմատով),
  • մասնակցության վճարը հաստատող փաստաթուղթ (PDF կամ JPEG ֆորմատով): Յուրաքանչյուր հայտ դիտարկվում է միայն
    Մրցույթի մասնակցության վճարը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
  • անցած 5 տարիների ընթացքում հրապարակված հոդվածներ մասնակցի մասին (առկայության դեպքում) (JPEG կամ PDF ֆորմատով):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. մայիսի 12-ը:

Մրցույթն իրավունք ունի մերժելու մասնակցի հայտը, եթե այն չի համապատասխանում Մրցույթի կանոններին: Անհրաժեշտության դեպքում Մրցույթն իրավունք ունի դիմորդից պահանջելու լրացուցիչ տեղեկություններ։

Դիմելով Մրցույթին՝ մասնակիցները համաձայնում են մասնակցել Մրցույթի բոլոր փուլերին` ըստ ժյուրիի քվեարկության արդյունքների։

Դիմումների ընդունման ընթացքում Մրցույթը հավաքում է մասնակիցների վերաբերյալ  անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ են Մրցույթի տարբեր ընթացակարգերի համար։ Տվյալները պահվում են տվյալների անվտանգ պահպանման   բազայում։ Հրապարակման ենթակա են միայն հետևյալ տվյալները. մասնակցի անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ծննդյան վայր, ազգություն, կենսագրություն, լուսանկարներ, անձնական կայք և սոցիալական էջեր։ Մասնակիցներն իրավունք ունեն դիտելու իրենց տվյալները և գրավոր կերպով փոփոխություն մտցնել դրանց մեջ։

Մասնակցի ուղարկած հայտը վկայում է, որ մասնակիցն ընդունում է Մրցույթի բոլոր կանոնները:
Մրցույթի Կազմկոմիտեն, հանգամանքներից ելնելով, կարող է փոփոխություններ մտցնել կանոններում, բայց ոչ ուշ, քան Մրցույթի մեկնարկից մեկ ամիս առաջ:

 

Տեղեկություններ օտարերկրյա մասնակիցների համար

 

Մրցույթին մասնակցելու հրավերը ստանալուց հետո օտարերկրյա մասնակիցները անհրաժեշտության դեպքում պետք է դիմեն իրենց երկրում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն` մուտքի արտոնագիր ստանալու համար: Մուտքի արտոնագիրը կարելի է ձեռք բերել նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Վիզայի անհրաժեշտությունը տարբեր երկրների դեպքում կարելի է ստուգել հետևյալ հղմամբ՝ http://www.mfa.am/en/visa

Մրցույթի ամբողջ ընթացքում Մրցույթն օտարերկրյա մասնակիցներին տրամադրում է հյուրանոց և սնունդ: Մրցույթը ՉԻ ՎՃԱՐՈՒՄ մասնակիցներին ուղեկցող անձանց կեցության և սննդի ծախսերը: Մրցույթի 2-րդ փուլ և 3-րդ փուլ չանցած այն մասնակիցները, որոնք ցանկանում են մնալ Երևանում մինչև Մրցույթի ավարտը, իրենք են վճարում իրենց բոլոր ծախսերը։