loaderBlue

0%

loaderWhite

0%

Մենք օգտագործում ենք cookie ֆայլերը ձեզ առավելագույն հարմարավետություն ապահովելու համար:

Եթե դուք շարունակեք օգտվել այս կայքից, մենք կհամարենք, որ դուք գոհ եք մեր Գաղտնիության քաղաքականությունից: Գաղտնիության քաղաքականություն

Ընդունել

ԿԱՆՈՆՆԵՐ

մասնակիցների կանոններ

 

 

Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթ
Ջութակ

Հունիսի 6-13, 2024թ.

2024 թվականի հունիսի 6-ից 13-ը Երևանում անցկացվելու է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը (այսուհետև՝ Մրցույթ) «ջութակ» մասնագիտական կարգում։ 

Մրցույթի պայմաններ

Մրցույթին կարող են մասնակցել ջութակահարներ` անկախ ազգությունից և քաղաքացիությունից, որոնք մրցույթի բացման արարողության օրը (2024թ. հունիսի 6) կլինեն 16-ից 35 (ներառյալ) տարեկան: Մրցույթին չեն կարող մասնակցել Մրցույթի անցած տարիներին 1-ին մրցանակ կամ «Գրան պրի» ստացած ջութակահարները:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական փուլից (ներկայացված տեսաձայնագրությունների լսումներ) և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ):

Նախընտրական փուլից հետո Մրցույթի 1-ին փուլին մասնակցելու իրավունք կստանա 24 մասնակից: 2-րդ փուլին մասնակցելու իրավունք կստանա նվազագույնը 10, առավելագույնը` 12 մասնակից, իսկ 3-րդ փուլին՝ 4 մասնակից:

Ժյուրին իրավունք ունի չշնորհել կամ կիսել մրցանակային տեղերը: Ժյուրիի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

1-ին և 2-րդ փուլերի արդյունքների հայտարարումից հետո հաջորդ փուլ չանցած մասնակիցների համար կազմակերպվում է զրույց ժյուրիի անդամների հետ: Ժյուրիի անդամները հանդես կգան յուրաքանչյուրի մասնակցի ելույթի հակիրճ նկարագրությամբ:

 

Մրցույթի բոլոր փուլերի ընթացքում բոլոր ստեղծագործությունները կատարվում են անգիր, (բացառությամբ ջութակի և դաշնամուրի համար գրված սոնատների և Տիգրան Մանսուրյանի «Lamento» ստեղծագործության, որոնք կարող են կատարվել անգիր կամ նոտաներով՝ մասնակցի ընտրությամբ): Խորհուրդ է տրվում օգտվել բնօրինակ հրատարակչության նոտաներից:


Մասնակիցը  չի կարող փոփոխել իր ծրագիրը Մրցույթի ընթացքում: Այդուհանդերձ, յուրաքանչյուր մասնակից ինքն է որոշում իր կատարումների հերթականությունը 1-ին և 2-րդ փուլերում:  3-րդ փուլի կատարումների հերթականությունը որոշվում է Մրցույթի սահմանված կարգով։

 

Մասնակիցը պարտավորվում է Մրցույթի 1-ին և 2-րդ փուլերին ներկայանալ նվագակցող դաշնակահարի հետ: Մրցույթը մասնակիցներին կարող է տրամադրել նվագակցող դաշնակահար, որի անհրաժեշտության մասին պետք է նշել մասնակցության հայտում: Յուրաքանչյուր փուլում նվագակցող դաշնակահարի հետ պարապմունքի անվճար ժամաքանակը սահմանված է 2 ժամ:
 

Մրցույթի 3-րդ (եզրափակիչ) փուլն անցկացվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, որը Մրցույթի պաշտոնական նվագախումբն է։


Մրցույթի բոլոր փուլերի ընթացքում մասնակցի և նվագակցող դաշնակահարի համար սահմանված է համերգային հանդերձանքի կարգ:
Մրցույթը պարտավորվում է յուրաքանչյուր փուլում մասնակցի ելույթից 30 րոպե առաջ տրամադրել փորձասենյակ: 

Մրցույթում մասնակիցների ելույթների հերթականությունը պատահականության սկզբունքով որոշվում է վիճակահանությամբ և պահպանվում մինչև Մրցույթի ավարտը:

Մրցույթի բոլոր փուլերն անցկացվում են բաց հրապարակային պայմաններում։

Մասնակիցների ելույթները կհեռարձակվեն առցանց: Հեռարձակումները հասանելի կլինեն առցանց մինչև յուրաքանչյուր մրցութային օրվա վերջին մասնակցի ելույթի ավարտը։ Մրցույթի ավարտից հետո համացանցում կպահպանվեն միայն մրցանակներ ստացած մասնակիցների ելույթները։ Մրցույթի ամբողջ ընթացքի առցանց հեռարձակման, ընթացքում կատարված ձայնագրությունների և տեսագրությունների և հետագայում դրանց օգտագործման իրավունքները պատկանում են Մրցույթին: Դրանք տրամադրվում են մասնակիցներին՝ ըստ պահանջի: Մրցույթի մասնակիցներն իրավունք չունեն առանց Մրցույթի գրավոր համաձայնության օգտագործել կամ երրորդ անձանց տրամադրել Մրցույթում իրենց ելույթների տեսագրությունները:

Մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները պարտավորվում են անհատույց մասնակցել Մրցույթի փակման և դափնեկիրների համերգին:

 

Մասնակիցների ընտրության կարգ

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը պետք է ուղարկի իր կատարման տեսագրության (նվազագույնը 15 րոպե տևողությամբ) մեկ կամ մի քանի ինտերնետային հղում:

Նախընտրական փուլում անհրաժեշտ է ներկայացնել մեկ կամ մի քանի ստեղծագործություն՝ գրված մենանվագ ջութակի կամ ջութակի և դաշնամուրի (նվագախմբի) համար։
Նախընտրական փուլի լսումներ
ի համար ներկայացված ստեղծագործությունները կարող են ներառվել
նաև Մրցույթի երեք փուլերի ծրագրերում։

 

Յուրաքանչյուր ստեղծագործության կատարման տեսագրությունը դրա տևողության ողջ ընթացքում պետք է լինի առանց խմբագրման և դադարների: Ընդունվում են միայն 2022թ. հունիսի 6-ից հետո կատարված տեսագրությունները: Մրցույթի մասնակցության հայտում պետք է նշվեն նախընտրական փուլի լսումների համար ներկայացվող ստեղծագործությունների ճշգրիտ անվանումները, տեսագրության ամսաթիվը և տևողությունը:

Մրցույթի 1-ին փուլ անցնելու մասին մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով, իսկ նախընտրական փուլի լսումների արդյունքները կտեղադրվեն Մրցույթի պաշտոնական կայքում 2024թ. մարտի 21-ին:

 

 

 

Մասնակցության վճար

 

Մրցույթի դիմորդները, որոնք կանցնեն նախընտրական փուլը, պետք է վճարեն Մասնակցության վճար՝ 150 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով:

 

Մասնակիցը վճարումը կարող է կատարել բանկային փոխանցման միջոցով, ինչպես նաև առցանց վճարման համակարգերով:

Այն մասնակիցները, որոնք կանցնեն նախընտրական փուլը, կստանան հղում՝ Մրցույթի մասնակցության վճարը առցանց կատարելու համար:

 

Բանկային փոխանցման միջնորդավճարը վճարում է մասնակիցը: Մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:

Օտարերկրյա դիմորդները, որոնք մասնակցության վճարը ցանկանում են կատարել բանկային փոխանցման միջոցով պետք է փոխանցեն այն Մրցույթի բանկային հաշվեհամարին՝ «Վճարման նպատակ» դաշտում պարտադիր նշելով մասնակցի անունը, ազգանունը և «2024թ. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակցության վճար» բառակապակցությունը:  

 

 

Բանկային տվյալներ.

Եվրոյով վճարում

 

INTERMEDIARY BANK: RAIFFEISEN BANK INTERNATIONAL AG (Vienna, Austria)
SWIFT:
  RZBAATWW
BANK BENEFICIARY:
  EVOCABANK CJSC (Yerevan, Armenia)
SWIFT:
  PRMLAM22
CORR. ACC.N:
  1-55.080.071
BENEFICIARY:
ARAM KHACHATURIAN CULTURAL FOUNDATION 

ACCOUNT NUMBER: 16600 14513910145
ADDRESS:
Yerevan, PROSHYAN 1 D., 1

 

 

ԱՄՆ Դոլարով վճարում

 

Intermediary bank: Raiffeisen Bank International AG (Vienna, Austria)

SWIFT:  RZBAATWW
BANK BENEFICIARY:
  EVOCABANK CJSC (Yerevan, Armenia)
SWIFT:
  PRMLAM22
CORR. ACC.N: 070-55.080.071
BENEFICIARY:
ARAM KHACHATURIAN CULTURAL FOUNDATION 
ACCOUNT NO:   16600 14513910101
ADDRESS: Yerevan, PROSHYAN 1 D., 1

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետությունից դիմող մասնակիցները մասնակցության վճարը կարող են փոխանցել ՀՀ դրամով ստորև նշված բանկային հաշվեհամարին՝ «Վճարման նպատակ» դաշտում պարտադիր նշելով մասնակցի անունը, ազգանունը և «2024թ. Խաչատրյանի միջազգային մրցույթի մասնակցության վճար» բառակապակցությունը.

 

Շահառու՝  «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Շահառուի բանկ՝   «Էվոկաբանկ» ՓԲԸ

Շահառուի հաշվեհամար՝  1660014513910100

Շահառուի հասցե՝  Երևան, ՊՌՈՇՅԱՆ 1 ՓԿՂ. 1, 

Թղթակից բանկ՝   ՀՀ Կենտրոնական բանկ

Թղթակից հաշիվ՝  103002101667

 

Հայտերի ներկայացման կարգը

Մրցույթի մասնակցության հայտը կարող եք լրացնել՝ անցնելով հետևյալ հղումով.

Մրցույթի մասնակցության լրացված հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը.

  • անձնագրի պատճեն (JPEG կամ PDF ֆորմատի փաստաթուղթ),
  • կենսագրություն անգլերենով (պարտադիր), հայերենով և ռուսերենով (առկայության դեպքում) (Microsoft Word ֆայլով),
  • բարձր որակի մեկ արտիստիկ լուսանկար՝ մրցույթի պրոմո նյութերի համար (նվազագույն չափը՝ 2Mb, JPEG ֆորմատով),
  • անցած 5 տարիների ընթացքում հրապարակված հոդվածներ մասնակցի մասին (առկայության դեպքում) (JPEG կամ PDF ֆորմատով):

 

 Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 15-ը:

 

Մրցույթն իրավունք ունի մերժելու մասնակցի հայտը, եթե այն չի համապատասխանում Մրցույթի կանոններին: Անհրաժեշտության դեպքում Մրցույթն իրավունք ունի դիմորդից պահանջելու լրացուցիչ տեղեկություններ։

Դիմելով Մրցույթին՝ մասնակիցները համաձայնում են մասնակցել Մրցույթի բոլոր փուլերին` ըստ ժյուրիի քվեարկության արդյունքների։

Դիմումների ընդունման ընթացքում Մրցույթը հավաքում է մասնակիցների  վերաբերյալ  անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ են Մրցույթի տարբեր ընթացակարգերի համար։ Տվյալները պահվում են տվյալների անվտանգ պահպանման բազայում։ Հրապարակման ենթակա են միայն հետևյալ տվյալները. մասնակցի անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ծննդյան վայր, ազգություն, կենսագրություն, լուսանկարներ, անձնական կայք և սոցիալական էջեր։ Մասնակիցներն իրավունք ունեն դիտելու իրենց տվյալները և գրավոր կերպով փոփոխություն կատարելու դրանցում։
 

Մասնակցի ուղարկած հայտը վկայում է, որ մասնակիցն ընդունում է Մրցույթի բոլոր կանոնները:

Մրցույթի Կազմկոմիտեն, հանգամանքներից ելնելով, կարող է  փոփոխություններ մտցնել կանոններում, բայց  ոչ ուշ, քան Մրցույթի 1-ին փուլի մեկնարկից մեկ ամիս առաջ (հունիսի 6, 2024):

 

Տեղեկություններ օտարերկրյա մասնակիցների համար

Մրցույթին մասնակցելու հրավերը ստանալուց հետո օտարերկրյա մասնակիցները անհրաժեշտության դեպքում պետք է դիմեն իրենց երկրում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն` մուտքի արտոնագիր ստանալու համար: Մուտքի արտոնագիրը կարելի է ձեռք բերել նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Վիզայի անհրաժեշտությունը տարբեր երկրների դեպքում կարելի է ստուգել հետևյալ հղմամբ՝ http://www.mfa.am/en/visa

Մրցույթի ամբողջ ընթացքում Մրցույթն օտարերկրյա մասնակիցներին տրամադրում է հյուրանոց և սնունդ: Մրցույթը ՉԻ ՎՃԱՐՈՒՄ մասնակիցներին ուղեկցող անձանց, այդ թվում` նվագակցող դաշնակահարի կեցության և սննդի ծախսերը: Մրցույթի 2-րդ փուլ և 3-րդ փուլ չանցած մասնակիցները, որոնք ցանկանում են մնալ Երևանում մինչև Մրցույթի ավարտը, իրենք են վճարում իրենց բոլոր ծախսերը։