loaderBlue

0%

loaderWhite

0%

Մենք օգտագործում ենք cookie ֆայլերը ձեզ առավելագույն հարմարավետություն ապահովելու համար:

Եթե դուք շարունակեք օգտվել այս կայքից, մենք կհամարենք, որ դուք գոհ եք մեր Գաղտնիության քաղաքականությունից: Գաղտնիության քաղաքականություն

Ընդունել

Ջութակ 2024

01

Կանոններ

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Կարդալ ավելին

02

Մրցանակներ

* Հաշվարկվում է դրամական պարգևի վճարման պահին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի փոխարժեքով: Դրամական պարգևները ենթակա են հարկման` համաձայն ՀՀ օրենսդրության:

prize

Դրամական պարգև 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով*

prize

Մեկ համերգ 2025-2026 համերգաշրջանի ընթացքում, որը կառաջարկի մրցույթի կազմկոմիտեն

prize

Դափնեկրի դիպլոմ

* Հաշվարկվում է դրամական պարգևի վճարման պահին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի փոխարժեքով: Դրամական պարգևները ենթակա են հարկման` համաձայն ՀՀ օրենսդրության:

prize

Դրամական պարգև 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով*

prize

Դափնեկրի դիպլոմ

* Հաշվարկվում է դրամական պարգևի վճարման պահին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի փոխարժեքով: Դրամական պարգևները ենթակա են հարկման` համաձայն ՀՀ օրենսդրության:

prize

Դրամական պարգև 3 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով*

prize

Դափնեկրի դիպլոմ

Հատուկ մրցանակներ

1. Յոհան Սեբաստիան Բախի սոնատի լավագույն մեկնաբանություն (1-ին փուլ)

2․ Արամ Խաչատրյանի ջութակի և դաշնամուրի համար գրված Պարի լավագույն մեկնաբանություն (1-ին փուլ)

3․ Ֆրանց Շուբերտի սոնատի լավագույն մեկնաբանություն (2-րդ փուլ)

4․ Տիգրան Մանսուրյանի «Lamento» ստեղծագործության լավագույն մեկնաբանություն (2-րդ փուլ)

 

Մրցույթը նախատեսում է մի շարք այլ հատուկ մրցանակներ, որոնք կհանձնվեն Մրցույթի պարգևատրման արարողության ժամանակ:

Հատուկ մրցանակներ ստացած մասնակիցների կատարումները կտեղադրվեն Մրցույթի պաշտոնական կայքում և սոցիալական մեդիայի էջերում: 

03

Ծրագիր

1-ին փուլ

1․ Յոհան Սեբաստիան Բախի մենանվագ ջութակի համար գրված հետևյալ սոնատներից մեկը (մասնակցի ընտրությամբ).

Սոնատ սոլ մինոր, BWV 1001

Սոնատ լյա մինոր, BWV 1003

Սոնատ դո մաժոր, BWV 1005

2․ Նիկոլո Պագանինիի մենանվագ ջութակի համար գրված մեկ կապրիս (մասնակցի ընտրությամբ)՝ բացառությամբ հետևյալների․

Կապրիս թիվ 13

Կապրիս թիվ 14

Կապրիս թիվ 16

Կապրիս թիվ 20

3․ Լյուդվիգ վան Բեթհովենի` ջութակի և դաշնամուրի համար գրված հետևյալ սոնատներից մեկը (մասնակցի ընտրությամբ).

Սոնատ թիվ 3, մի բեմոլ մաժոր, երկ 12/3

Սոնատ թիվ 4, լյա մինոր, երկ 23

Սոնատ թիվ 6 լյա մաժոր, երկ 30/1

Սոնատ թիվ 8 սոլ մաժոր, երկ 30/3

4․ Արամ Խաչատրյան․ Պար ջութակի և դաշնամուրի համար թիվ 1, սի բեմոլ մաժոր*

2-րդ փուլ (կիսաեզրափակիչ)

Յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայանա մենահամերգով (առավելագույն տևողությունը՝ 60 րոպե), ծրագրում ներառելով հետևյալը․

1. Ֆրանց Շուբերտ - Սոնատ ջութակի և դաշնամուրի համար լյա մաժոր, D․ 574 երկ 162 «Մեծ դուետ», (խորհուրդ է տրվում օգտվել «G. Henle Verlag» հրատարակչության նոտայի տարբերակից)
2. Տիգրան Մանսուրյան․ «Lamento» մենանվագ ջութակի համար*
3․ Մյուս ստեղծագործությունը (կամ մի քանիսը) ավելացվում է մասնակցի ընտրությամբ և նպատակ ունի ցուցադրելու մասնակցի տեխնիկան և մեկնաբանման հմտությունները:

3-րդ փուլ (եզրափակիչ՝ նվագախմբի նվագակցութամբ)

Յուրաքանչյուր մասնակից պետք է ելույթ ունենա նվագախմբի նվագակցությամբ՝ կատարելով երկու կոնցերտ: Յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում է 60 րոպե նվագախմբի հետ յուրաքանչյուր կոնցերտի փորձի համար:

1․ Արամ Խաչատրյան․ Ջութակի կոնցերտ ռե մինոր, երկ 46*
2․ Մասնակցի ընտրությամբ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հետևյալ կոնցերտներից մեկը, որը մասնակիցը պետք է կատարի առանց դիրիժորի

Ջութակի կոնցերտ թիվ 3 սոլ մաժոր, K.216

Ջութակի կոնցերտ թիվ 4 ռե մաժոր, K.218

Ջութակի կոնցերտ թիվ 5 լյա մաժոր, K.219

Ըստ վիճակահանությամբ սահմանված հերթականության՝ Մրցույթի 3-րդ փուլի 1-ին օրը բոլոր 4 մասնակիցները կկատարեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի` վերոնշյալ ջութակի կոնցերտներից մեկը, իսկ Մրցույթի 3-րդ փուլի 2-րդ օրը՝ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը։

*Անհրաժեշտության դեպքում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների պարտիտուրները կարող են տրամադրվել Մրցույթի կողմից:

04

Մրցույթի ժամանակացույց

Բոլոր ժամերը նշված են հայկական ժամանակով (GMT/UTC +4)

06

Հունիս

Վիճակահանություն, Մրցույթի բացման հանդիսավոր արարողություն

07

Հունիս

1-ին փուլ (Օր 1)

08

Հունիս

1-ին փուլ (Օր 2)

09

Հունիս

2-րդ փուլ (Օր 1)

10

Հունիս

2-րդ փուլ (Օր 2)

11

Հունիս

3-րդ փուլ (Օր 1) Եզրափակիչ փուլի մասնակիցների փորձ/ելույթ նվագախմբի հետ

12

Հունիս

3-րդ փուլ (Օր 2) Եզրափակիչ փուլի մասնակիցների փորձ/ելույթ նվագախմբի հետ

13

Հունիս

Մրցույթի պարգևատրման արարողություն և գալա-համերգ

05

Մրցակիցներ